Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ո՞վ է Բաղանիսը, Ոսկեպարը,Կիրանցը Հիրոսիմա-Նագասակի սարքել

Ո՞վ է Բաղանիսը, Ոսկեպարը,Կիրանցը Հիրոսիմա-Նագասակի սարքել
05.08.2024 | 14:15

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի բնակչին հանդիմանել է. «Որոշ գործընկերների շնորհիվ Բաղանիսը, Ոսկեպարը և Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի, որ մարդիկ լսում էին, ձեռքերն էլ դողում էին»։

Փաշինյանը խառնում է պատճառն ու հետևանքը, ո՞վ, ի՞նչ իրավական հիմքով, ինչի՞ դիմաց հանձնեց խորհրդային շրջանում ադրբեջանաբնակ 4 գյուղերի և Կիրանցի տարածքները, եթե խաղաղության պայմանագիր չկա, չի հաստատվել Հսյաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, եթե Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ո՞վ հանձնեց 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, ո՞վ էր Ոսկեպարի բնակիչներին վախեցնում պատերազմով, եթե նրանք չհամաձայնեն տարածքների հանձնմանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7029

Մեկնաբանություններ